211652_close_icon
views-count1774 դիտում article-date 18:02 19-11-2015

Տեղի կունենա «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի 75-ամյակին նվիրված գիտական նիստ

Նոյեմբերի 20-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի կունենա «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի 75-ամյակին նվիրված գիտական նիստ: Հանդեսը հիմնվել է 1940 թվականի նոյեմբերին, որպես Արմֆանի՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի օրգան: 1940-1943 թթ. կոչվել է «Տեղեկագիր հասարակական գիտությունների», որը հետագայում անվանվեց «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդես: Տարբեր ժամանակներում այն խմբագրել են ակադեմիկոսներ Ա. Կարապետյանը, Մ. Ներսիսյանը, Հ. Օրբելին, Գ. Աբովը, Ծ. Աղայանը, Վ. Միքայելյանը և ուրիշներ: Առաջին հասարակագիտական պարբերականն է, որտեղ իրենց գիտական հոդվածներն են հրապարակել ժամանակի հայտնի գիտնականները՝ Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Սրբուհի Լիսիցյանը, Գրիգոր Ղափանցյանը, Բորիս Պիոտրովսկին, Աշոտ Հովհաննիսյանը, Արսեն Տերտերյանը, Ստեփան Մալխասյանցը և այլ նշանավոր գիտնականներ։ Հանդեսում տպագրվում են պատմության, գրականության, լեզվաբանության, փիլիսոփայության, իրավունքի, տնտեսագիտության, վիմագրության, արևելագիտության, ազգագրության, կովկասագիտության և այլ բնագավառների գիտնականների ուսումնասիրությունները։ Գիտական հանդեսն այսօր խմբագրում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը:

Նմանատիպ նյութեր