1902 դիտում
22:59 18-11-2015
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպեցին Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներին
Այսօր` նոյեմբերի 18-ին, ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպեցին Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներին՝ ներկայացնելու սահմանադրական փոփոխությունները։
Քննարկվեցին արդար դատական համակարգ ունենալու, իշխանության գերկենտրոնացումը հաղթահարելու, ընդդիմությանը քաղաքական որոշումների վրա ազդեցության իրական լծակներ տալու, մարդու իրավունքների առավել հասցեական պաշտպանության հարցերը, որոնք հստակ ամրագրված են առաջարկվող նախագծում։
Համայնքի բնակիչներին հետաքրքրում էր նաեւ, թե հայաստանյան կուսակցական ներկա համակարգում արդյո՞ք ռիսկային չէ կառավարման համակարգ փոխելը, որին ի պատասխան ԲՀԿ ներկայացուցիչները պարզաբանեցին, որ շատ ավելի ճիշտ է գնալ որոշակի ռիսկի եւ դրանով իսկ հիմքեր դնել քաղաքական կուսակցությունների, ներկուսակցական ժողովրդավարության կայացմանը, քան սպասել, որ երբեւէ, առանց դրա համար որեւէ նախադրյալի, քաղաքական կուսակցությունները կարող են կայանալ եւ քաղաքական դաշտը կարող է հստակեցվել։
Հաջորդ խնդիրը, որ հետաքրքրում էր բնակիչներին՝ նախագահի գերլիազորությունների հարցն էր, որի վերաբերյալ եւս տրվեցին հստակ պարզաբանումներ։ Խոսվեց նաեւ, որ առաջարկվող նախագիծը հնարավորություն է՝ համակարգային փոփոխություններ եւ անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար։
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ քննարկեցին նաեւ սոցիալ- տնտեսական մի շարք հարցեր, որոնք քաղաքացիների համար օրակարգային են։
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1337 դիտում
13:59 21-11-2015
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են Էրեբունի համայնքի բնակիչներին
2256 դիտում
23:52 22-10-2015
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են ԲՀԿ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի անդամների հետ
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը