211652_close_icon
views-count37456 դիտում article-date 19:12 18-11-2015

Առեղծվածային ու ողբերգական դեպք Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը. ամբողջովին այրված 35-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այսօր` նոյեմբերի 18-ին, առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի Ճառագայթային և այրվածքաբանական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Սիլիկյան թաղամասի գերեզմանոցից ամբողջովին այրված վիճակում հիվադանոց են տեղափոխել մի տղամարդու, ով գիտակցության չգալով` մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Բալախյանն էր: Տեղի ունեցածը ինքնահրկիզում է, թե անզգույշ դժբախտ պատահար` ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր