211652_close_icon
views-count51285 դիտում article-date 19:00 07-12-2016

Առեղծվածային դեպք Վայոց Ձորի մարզում. Երևանի Սիլիկյան թաղամասի 2 բնակիչ գնումներ են կատարել կեղծ ՌԴ ռուբլով. հայտնաբերվել է մեծ քանակի թղթադրամներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել դեկտեմբերի 3-ին Վայոց Ձորի մարզում հայտնաբերված կեղծ թղթադրամների փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվայալներն իրացնելիս՝ Ելփին գյուղի վարչական տարածքից կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի բնակիչ, 46-ամյա Արմեն Ասատրյանին և նույն թաղամասի 10-րդ փողոցի բնակիչ, 45-ամյա Արմեն Գևորգյանին: Վերջինս եղել է իր կողմից վարած Opel Astra մակնիշի 34 MD 431 համարանիշի ավտոմեքենայով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել են թվով 49 հատ 500, 67 հատ 1000, 41 հատ 5000 անվանական արժեքով Ռուսաստանի Դաշնության ռուբլու նմանվող ձևաթղթեր՝ «Բիլետ Բանկա Պրիկոլով» գրառմամբ: Արդեն Ա. Ասատրյանի անձնական խուզարկությամբ նրա տաբատի ձախ գրպանում հայտնաբերվել է 1 հատ ՌԴ տարադրամ, որից հետո նա հայտատարել է, որ այն պատկանում է իրեն և խոստովանել, որ դեկտեմբերի 2-ին և 3-ին Արենի գյուղի վարչական տարածքում գտնվող առևտրի փոքրիկ տաղավարներում ինքը գնել է 2 հատ 1լ գինի և 1 հատ 0,5 կգ պահածոյացված շուշան՝ վճարելով կեղծ թղթադրամ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Եղեգնաձորի ոստիկանները պարզել են, որ նշված տաղավարներից մեկը պատկանում է Արենի գյուղի բնակիչ, 68-ամյա Հասմիկ Սիմոնյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով Ա. Ասատրյանն ու Ա. Գևորգյանը ստորագրությամբ բաց են թողնվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր