2301 դիտում
23:23 17-11-2015
Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է Սյունիքում առանձնապես խոշոր չափի գողություն կատարած անձի ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է Կապանում առանձնապես խոշոր չափի գողություն կատարած անձի ինքնությունը:
2015 թվականի հուլիսի 25-ից մինչև հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մուտքի դուռը հարմարեցված առարկայով բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Կապանի բնակարաններից մեկը և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, բջջային հեռախոսներ և դյուրակիր համակարգիչ:
Տուժած բնակչուհուն պատճառված նյութական վնասը գնահատվել է 3.730.000 ՀՀ դրամ։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են հետքեր, վերցվել փորձանմուշներ, օրենքով սահմանված կարգով պահանջվել և ուսումնասիրվել քրեական գործով հետաքրքրություն ներկայացրած հեռախոսահամարների վերծանումները։ Քննիչի կողմից կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Կապանի բնակիչ է։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ Կապանի բնակիչ Վ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
907 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել