Հայաստանում առաջին անգամ կբացվի Կվիլլինգի ցուցահանդես
Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) տեղի կունենա Կվիլլինգ արվեստի (paper art, թղթե արվեստ) ցուցահանդեսի բացումը։
Կներկայացվեն Նաիրա Ավետիսյանի հեղինակած ավելի քան 30 աշխատանքները։ Սա բացառիկ ցուցահանդես է, նոր խոսք Հայաստանում։ Կվիլլինգը՝ երկար և բարակ թղթերի ոլորումով ստացված գունագեղ աշխատանքների արվեստը, ծագել է միջերկրյածովային Եվրոպայում 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին:
Կվիլլինգի ցուցահանդես Հայաստանում բացվում է առաջին անգամ։