211652_close_icon
views-count5057 դիտում article-date 10:54 17-11-2015

Շահեն Պետրոսյանը հրաժարվեց JKA Armenia ասոցիացիայի նախագահությունից. ֆոտոռեպորտաժ

Շահեն Պետրոսյանը Ճապոնական կարատեի ասոցիացիան ղեկավարում է արդեն 10 տարի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Շահեն Պետրոսյանը նշեց, որ ժամանակն է սերնդափոխություն իրականացնելու: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մարզիչներին ու սաներին` կատարած աշխատանքի, բոլոր հաղթանակների համար և հույս հայտնեց, որ նույն ոգևորությամբ ու պատրաստակամությամբ նրանք կաշխատեն նաև հետագայում արդեն նոր ղեկավարի հետ, իսկ ինքը պատրաստակամ է օգնել և աջակցել ասոցիացիային իր հետագա զարգացման գործում: Ավելին` առաջարկեց ստեղծել ղեկավար խորհուրդ, որտեղ ընդգրկված կլինեն տարբեր մարզիչներ, ովքեր և կզբաղվեն ասոցիացիայի ղեկավարման գործով: Նշենք նա, որ մինչ հրաժարականը Շահեն Պետրոսյանի հրավերով նոյեմբերի 14-16-ը Հայաստանում էր կարատեի աշխարհահռչակ վարպետ Մասաո Կավասոն: Սեւ գոտի 8-րդ դան, ճապոնացի Մասաո Կավասոյի հայաստանյան այցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում էր: Նախքան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը կարատեի վարպետը հանդիպեց լրագրողների հետ, այնուհետև այցելեց Հ.1 հատուկ դպրոց: Այցի հաջորդ օր Սենսեյը Երեւանի Խուլ-համրերի պալատում անցկացրեց սեմինար, որը սկսվեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպա,ն պարոն Էյջի Տագուչի ողջույնի խոսքով: Այնուհետև Շ. Պետրոսյանը դեսպանին հանձնեց հատուկ վկայական` սեմինարին մասնակցելու և նախագծին աջակցելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր