1133 դիտում
15:19 16-11-2015
Վիճաբանության ընթացքում փայտով և ձեռքերով հարվածներ հասցնողներին հայտնաբերեցին
Նոյեմբերի 12-ին, ժամը 01.00-ին, 1998 թ. ծնված Գառնիկ Շ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր տվել, որ ոմն Հայկ և Հակոբ իր տանը վիճաբանել են իր հետ, որի ընթացքում փայտով և ձեռքերով հարվածել են իր գլխին` պատճառելով վնասվածքներ:
Գառնիկ Շ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների և Արտաշատի տարածքային ոստիկանության վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումներով, ինչպես և կատարված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Հայկը 1991 թ. ծնված Հայկ Օ.-ն է, իսկ Հակոբը՝ 1984 թ. ծնված Հակոբ Խ.-ն, որոնք բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1178 դիտում
17:51 03-02-2014
Վիճաբանության ժամանակ, նախկին հարևանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնին
1691 դիտում
14:17 18-02-2014
Բեյրութի փողոցում, վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ են հասցրել
Այս բաժնից
805 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
661 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
943 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին