Ֆրանսիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները որոշել են խաղալ Անգլիայի հետ
Ֆրանսիայի հավաքականի բոլոր խաղացողները որոշել են չհրաժարվել Անգլիայի հետ ընկերական հանդիպմանը մասնակցելուց:
Հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը՝ Փարիզում ահաբեկչական գործողությունների առթիվ իր ֆուտբոլիստներին առաջարկել է հեռանալ հավաքականի մարզաբազայից, սակայն բոլոր խաղացողներն էլ մերժել են՝ որոշելով մեկնել հանդիպմանը:
Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:59-ին: Նշենք, որ ահաբեկչությունից հետո որոշվել էր հանդիպումը չանցկացնել:
Հիշեցնենք, որ Փարիզի 6 հատվածներում իրականացված ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 129 հոգի, որոնցից ավելի քան 100-ը զոհվել է «Բատակլան» համերգասրահում: