211652_close_icon

Վշտի ու կորստի այս ծանր պահին Հայաստանը Ֆրանսիայի կողքին է. ՀՀ վարչապետ

views-count1146 դիտում article-date 14:46 14-11-2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Մանյուել Վալսին, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի առիթով, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: Այժմ առավել քան երբևէ ուժերը համախմբելու և միասնական ջանքերով ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու անհրաժեշտություն կա: Վշտի ու կորստի այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը Ֆրանսիայի և նրա բարեկամ ժողովրդի կողքին են: Համբերություն եմ մաղթում զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Նմանատիպ նյութեր