Փարիզի ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ՏԿԱԻՆ
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ միաժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի շրջանում, ըստ նախնական տվյալների՝ ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքը:
Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ:
Կապ է հաստատվել նաև Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, ով տեղեկացրեց, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: