4466 դիտում
16:11 17-10-2015
Ինչո՞ւ 22 օր առաջ հակառակորդի կողմից վիրավորված Կարենը դեռ տուն չի գնացել, ում համագյուղացիները պատրաստվում են հերոսին վայել կերպով դիմավորել
Հակառակորդի կողմից սեպտեմբերի 25-ին վիրավորված 16 զինծառայողներից Կարեն Վարդանյանին, ում համագյուղացիները պատրաստվում են հերոսին վայել կերպով դիմավորել, դեռ տուն չի գնացել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը։
Նա նշեց, որ Կարենի մայրը երեկ է վերադարձել ԼՂՀ-ից՝ որդու մոտից։ Կարենը արդեն լավ է՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց հիվանդանոցային բուժում է ստանում, քանի որ վերքերը դեռ չեն լավացել։
Նախնական տեղեկություններով՝ նրան հիվանդանոցից հետո 10 օր արձակուրդ կտրամադրեն, որից հետո կշարունակի ծառայությունը։
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմից սեպտեմբերի 25-ին վիրավորված 16 զինծառայողներից Կարեն Վարդանյանը Ծովակ գյուղից է։ Ընտանիքիում 5 երեխա են։ Նա միակ տղան է։ Քույրերը անչափահաս են։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը։ Նաեւ նշել էր , որ Կարենի հայրը հաշմանդամ է։ Անապահով պայմաններում են ապրում։ Լուրը լսելուց հետո ծնողները գիշերը գնացել են Արցախ՝ Կարենի մոտ։ Նրան վիրահատել են։ «Կարենի ծնողները դեռ նրա մոտ են։ Կարենը ազդրերի շրջանում մի քանի բեկորային վիրավորում էր ստացել։ Կատարվածը սարսափելի էր, բայց մենք սպասում ենք նրա գալուն։ Հերոսի նման ենք Կարենին դիմավորելու։ Եվ գյուղապետարանի կողմից նաեւ դրամական օգնություն ենք փոխանցելու»,- ավելացրել էր գյուղապետը։
Նմանատիպ նյութեր
16666 դիտում
14:36 14-04-2016
Հերոսաբար զոհված բջնեցի Կարենը, ինչպես վայել է իսկական հերոսին, վերջին ուժերով պայքարել է ազերի ճիվաղների դեմ
Այս բաժնից
910 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1348 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
802 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch