1931 դիտում
17:00 13-11-2015
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հարցով հանդիպումներ կունենան ՄԱԿ-ում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Էնդրյուն (Ֆրանսիա) ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով մտադիր են խորհրդատվություններ անցկացնել Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում և Վաշինգտոնում: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Համանախագահները զեկույցով հանդես են եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդում և Մինսկի խմբում: Այնուհետ նախատեսում ենք ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում և Վաշինգտոնում խորհրդատվություններ անցկացնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»:
Նմանատիպ նյութեր
3333 դիտում
10:39 17-02-2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել վերսկսել ԼՂ հարցով համապարփակ բանակցությունները
Այս բաժնից
1171 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
988 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
979 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո