836 դիտում
10:05 13-11-2020
Ֆրանսիան կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂ հարցով հաջորդ շաբաթ Մոսկվայում, ապա` Նյու Յորքում` ՄԱԿ-ում նախատեսված հանդիպումներին. Ժան-Իվ Լը Դրիան
Ֆրանսիան կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂ հարցով հաջորդ շաբաթ Մոսկվայում, ապա` ՄԱԿ-ում նախատեսված հանդիպումներին, [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9989257]tass.ru[/url]-ի փոխանցմամբ` հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
«Լեռնային Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումն, իհարկե, լավ նորություն է, բայց անհրաժեշտ է, որ այն ամբողջապես պահպանվի: Այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա պետք է առաջ շարժվել հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը ստեղծվել է հակամարտության կարգավորման համար, և այն շարունակում է աշխատել:
«Մինսկի խմբի համանախագահներ են համարվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ես: Հաջորդ շաբաթ համանախագահների նախաձեռնությամբ նախատեսվում է հանդիպում Մոսկվայում, ապա` Նյու Յորքում»,- նշել է Լը Դրիանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Նմանատիպ նյութեր
1532 դիտում
22:07 29-09-2015
Նախագահը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
2856 դիտում
21:00 21-09-2016
Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
4229 դիտում
12:22 24-10-2018
Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան
Այս բաժնից
1081 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1171 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1054 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ