211652_close_icon
views-count18536 դիտում article-date 13:27 13-11-2015

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. հայրը տղայի դին հայտնաբերել է հացատանը կախված

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի տներից մեկի հացատանը տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանի գլխավորությամբ, ովքեր նշված տան հացատանը հայտնաբերել են Սիսիան քաղաքի բնակիչ, 50-ամյա Բենիկ Հարությունյանի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Հարութունյանը 2 օր առաջ էր այցելել Լծեն գյուղ, որտեղ հայրական տունն է և երկուշաբթի օրը ինչ-որ առողջական խնդիրների հետ կապված՝ պետք է հոր հետ տեղափոխվեր Երևան: Նա ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա և 1 աղջիկ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ Արեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նմանատիպ նյութեր