Ալյասկայում օրինականացվել է հաշիշի օգտագործումը
ԱՄՆ Ալյասկա նահանգում հաշիշի օգտագործումն օրինականացվել է:
Այդպիսով, Ալյասկան ԱՄՆ-ի 3-րդ նահանգն է, ուր այդ թմրամիջոցը կարելի է ազատ օգտագործել, աճեցնել և պահել:
Օրինականացնելու մասին որոշումն ընդունվել էր դեռևս 2014թ-ի աշնանը, բայց միայն այժմ է ուժի մեջ մտել:
Ըստ Interfax-ի` ավելի վաղ Կոլորադո և Վաշինգթոն նահանգներում նույնպես այն օրինականացվել էր: Որոշ նահանգներում էլ թուլատրելի է հաշիշն օգտագործել բժշկական նկատառումներով: