slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի 15-ից. տեսանյութ
211652_close_icon

Հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի 15-ից. տեսանյութ

views-count2677 դիտում article-date 21:20 12-11-2015
Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի 15-ից: Հանրապետության 10-ը մարզերում 35 ճանապարհաշինական ընկերություններ ողջ ձմռան ընթացքում կսպասարկեն 3467.4կմ ընդհանուր երկարությամբ 17 միջպետական և 85 հանրապետական նշանակության ավտոճանապարհներ: Բոլոր ընկերությունները հագեցած են անհրաժեշտ քանակությամբ ձյուն մաքրող տեխնիկայով, աղով ու ավազով: Ընկերություններում կուտակված է մոտ 1356 տոննա աղ և 36.905 խորանարդ մետր ավազ: Հանրապետության որոշ վայրերում, ուր արդեն ձյուն է տեղում, ճանապարհաշինարարները գործի են անցել։ Հայաստանի ամենացուրտ գոտում՝ Վարդենիսում օրինակ, ճանապարհը սպասարկող «Կապավոր» ընկերությունն արդեն սկսել է ձյան մաքրման աշխատանքները։ Ճանապարհները մշակվում են նաև աղ ու ավազով։ «Կապավոր» ՍՊԸ-ի Վարդենիսի տեղամասի պետ Գևորգ Փոստոյանն ասաց, որ ձմռանն ընկերությունը սպասարկում է Վարդենիսի տարածաշրջանի շուրջ 90 կմ երկարությամբ ճանապարհներ: «Պատրաստ ենք ճանապարհների ձմեռային պահպանությանը։ Ունենք համապատասխան տեխնիկա, բավարար քանակությամբ կուտակած ավազ ու աղ»: Գեղարքունիքում, ուր ձմռանը ջերմաչափի սնդիկն իջնում է մինչև -25 աստիճան և որտեղ տարվա կեսը ձյուն է տեղում, ճանապարհների պահպանությունն ու սպասարկումն իրականցվում է մարզի 5 ճանապարհաշինական ընկերությունների կողմից, որոնք սպասարկում են 385.9 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական նշանակության 4 և հանրապետական նշանակության 8 ավտոճանապարհներ: «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Տիգրան Մարիտիրոսյանը, ով Գեղարքունիքի մարզի պատասխանատուն է, տեղեկացրեց, որ ինչպես Վարդենիսում, այնպես էլ մարզի մյուս տեղամասերում առկա են համապատասխան քանակությամբ մեքենամեխանիզմներ, բանվորական ուժ և կուտակված աղ ու ավազ՝ 2015-16 թվականների ձմեռը պատշաճ դիմավորելու համար: Կոտայքի մարզում ևս ճանապարհների սպասարկմամբ զբաղվող ընկերությունները կազմ ու պատրաստ են ձմռան աշխատանքներին։ Նրանց կողմից սպասարկվում են միջպետական նշանակության 2 և հանրապետական նշանակության 18 ճանապարհահատվածներ, որոնց ընդհանուր երկարությունը 332.8կմ է: Մենք եղանք Աբովյանի և Հրազդանի ճանապարհաշինական ընկերություններում: Առաջինում մեզ ցույց տվեցին ճանապարհներն ավտոմատացված եղանակով աղ ու ավազով մշակող մեքենան: Այն հեռացնում է ձյունն ու սառույցը, իսկ մեքենայի թափքում տեղադրված ավտոմատ համակարգն ինքնուրույն աղ ու ավազ է ցանում ճանապարհին: Ճանապարհների սպասարկման Կոտայքի մարզի պատասխանատուն էլ մեզ հետ միասին եղավ երկու տեղամասերում: Ստուգեց տեխնիկան և աղ ու ավազի քանակությունը: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն ՊՈԱԿի գլխավոր մասնագետ Կարապետ Հյուսիսյանը տեղեկացրեց, որ ձմեռային սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկան սարքին է աղը, ավազը՝ պահեստավորված: Հրազդանի ճանապարհաշինական ընկերության ղեկավարին էլ խնդրեցինք ներկայացնել այն մեքենամեխանիզմները, որոնք ձմռան ընթացքում աշխատում են ճանապարհների մաքրման ժամանակ: «4 գրեյդեր, 2 զիլ, 2 բուլդոզեր մեքենաներ պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին: Օրը 3-4 անգամ աղ-ավազ է փռվում ճանապարհներին: 24 ժամյա հերթապահություն է իրականացվում»,- նշեց «Հրազդան ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Օնիկ Բաղդասարյանը։ Շուրջօրյա ժամանակացույցով հերթապահում են ոչ միայն Հրազդանի, այլև հանրապետության մյուս 34 ճանապարհաշինական ընկերությունները: Հանրապետությունում ավտոճանապարհների վիճակի մասին տեղեկություն ստանալու համար ճանապարհ դուրս գալուց առաջ բոլոր քաղաքացիները, վարորդները կարող են զանգահարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործող թեժ գծին՝ 56-25-33 քաղաքային հեռախոսահամարով: Այստեղ 24 ժամ շարունակ ստանում և փոխանցում են տեղեկություններ ավտոճանապարհների բաց կամ փակ, դժվարանցանելի լինելու մասին: Ճանապարհներն սպասարկող ընկերության ներկայացուցիչները խնդրեցին վարորդներին փոխանցել, որ ամառային սեզոնի մեքենայի անիվները փոխարինեն ձմռան համար նախատեսվածներով, չդիմեն արկածախնդրության և լինեն առավել զգույշ՝ հատկապես գիշերային ժամերին երթևեկելիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր