211652_close_icon
views-count1870 դիտում article-date 14:31 12-11-2015

Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի ներկայացուցիչների հետ. ֆոտոռեպորտաժ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի ներկայացուցիչների՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի, կենտկոմի քարտուղարներ Դոնարա Նալբանդյանի, Երջանիկ Ղազարյանի, կենտկոմի պլենումի անդամ Արմեն Եղիազարյանի և կենտկոմի բյուրոյի անդամ Դավիթ Հարությունյանի հետ, ովքեր Հանրապետության Նախագահին ներկայացրել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայաստանի կոմունիստական կուսակցության մոտեցումները և սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ կուսակցության դիրքորոշումը: Հանդիպման ժամանակ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը ՀՀ Նախագահին է փոխանցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ կուսակցության հուշամեդալը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր