211652_close_icon
views-count1240 դիտում article-date 17:59 11-11-2015

Իսպանիայի վարչապետ. «Ոսկե գնդակը» կտայի Ռոնալդուին

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ 2015թ. լավագույն ֆուտբոլիստի կոչման ամենաաարժանի թեկնածուն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: «Այս տարի «Ոսկե գնդակը» ես կտայի Ռոնալդուին», ասել է նա: Բացի այդ, Ռախոյը հանդես է եկել Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի պաշտպանությամբ: Վերջինիս հավաքականի երկրպագուները խիստ քննադատության են ենթարկում Կատալոնիայի անկախության օգտին հանդես գալու համար: «Բոլորը կենտրոնացել են Պիկեին քննադատելու վրա: Սակայն նա ձգտում է Իսպանիայի հավաքականի պատիվը հնարավորինս բարձր պահել: Նրան պետք է աջակցել», հայտարարել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր