Ռուսաստանն առաջարկում է 1,5 տարի հետո Սիրիայում նախագահական ընտրություններ անցկացնել
Վիեննայում սիրիական ճգնաժամի հարցով բանակցությունների նախաշեմին ՄԱԿ-ում տարածված փաստաթղթով Ռուսաստանն առաջարկում է Սիրիայում անցումային շրջան հաստատել18 ամսով և նախագահական ընտրություններ անցկացնել, հաղորդում է rosbalt.ru-ն:
Սակայն առաջարկներից չի զգացվում՝ ցանկանո՞ւմ է Մոսկվան Բաշար Ասադին տեսնել այս 1,5 տարվա ընթացքում նախագահի պաշտոնում, թե՞ ոչ: Նաև առաջարկներ չեն արված այն մասին, թե Ասադը պե՞տք է առաջադրի իր թեկնածությունը, թե՞ ոչ:
Կրեմլը նույնպես առաջարկում է սիրիական ընդդիմությանը Սիրիյաի հարցով կայանալիք բանակցություններում հանդես գալ միացյալ ճակատով: