Սերխիո Ռամոսը թանկ վճարեց իր սուպերգոլի համար
                        Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է վիրահատվել ուսի վնասվածքի ռեցիդիվից հետո, որը տեղի ունեցավ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում՝ «Սևիլյայի» հետ խաղում:
Այդ խաղում Ռամոսը «մկրատ» հարվածով բացեց հաշիվը, սակայն անհաջող վայր ընկնելով, վնասեց ուսը: Բժիշկների կանխատեսմամբ, լիարժեք ապաքինվելու համար Ռամոսը բաց կթողնի առնվազն 6 շաբաթ: Այսպիսով, Ռամոսը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ սուպերկլասիկոն, որը կայանալու է նոյեմբերի 21-ին:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


