1715 դիտում
20:07 09-11-2015
Առաջնախաղ` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում
Նոյեմբերի 8-ին, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղը:
Ներկայացումն առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել 1983 թվականին` Միրոն Չուլակյանի բեմադրությամբ: Ներկայացման նկարչական ձևավորողն էր ՀՀ վաստակավոր նկարիչ Վիլեն Գաբուզյանը, երաժշտական ձրավորումը` Զորիկ Իսկանդարյանի, գլխավոր դերում՝ Սուրեն Հովհաննիսյան:
Թատրոնի դերասան Արամ Մխիթարյանի նախաձեռնությամբ, «Ցիլինդր» ներկայացումը` նախկին նկարչական և երաժշտական ձևավորմամբ, վերաբեմադրվել և նվիրվել է Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ վարպետների հիշատակին և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակին:
Դերերում՝ Թինա Գալոյան, Շահեն Ոսկանյան, Լևոն Զաքարյան, Արման Սաքանյան, Արամ Մխիթարյան, Արմինե Պետրոսյան, Սարգիս Ավետիսյան, Գառնիկ Բրուտյան, Ժիրայր Գաբրիելյան:
Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Ցիլինդր» ներկայացման առաջնախաղն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Նմանատիպ նյութեր
1786 դիտում
09:47 18-01-2014
Սկանդալ՝ Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում. Ժողովուրդ
10036 դիտում
21:07 28-02-2018
Պրեմիերա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
754 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
742 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)