211652_close_icon
views-count2173 դիտում article-date 14:46 09-11-2015

ՀՀ դատախազությունը արդարադատության նախարարի գրությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 29.10.2015թ. գրությամբ հայտնվել է, որ քաղաքացի Միխայիլ Մեսյանը դիմել է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանին` 12.12.2014թ. կնքված առուվաճառքի պայմանագրով վճարման ենթակա 64.000 ԱՄՆ դոլար գումարը նոտարի դեպոզիտ հաշվից ստանալու խնդրանքով, սակայն նոտարը հրաժարվել է Միխայել Մեսյանին հանձնել գումարը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: ՀՀ արդարադատության նախարարի գրությունը և կից փաստաթղթերը 29.10.2015թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն` նշված հանգամանքները պարզելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:

Նմանատիպ նյութեր