«Քեզ հետ, Հայաստան». Վիեննայում Կոմիտաս են լսելու
Վիեննայում այսօր կայանալու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի վերջին համերգը:Համերգաշարի կազմակերպիչն է «Երևանյան հեռանկարներ» փառատոնը:
Համերգը միավորում է հայտնի արվեստագետների՝ դիրիժոր Ջորգ Փահլեվանյան, թավջութակահարներ Միշա Մայսկի, Վահե Ռոստոմյան, դաշնակահարու Լիլի Մայսկի, Վարդան Մամիկոնյան, ջութակահար Սաշա Մայսկի, բաս Բարսեղ Թումանյան, տենոր Հովհաննես Այվազյան, սոպրանո Լիաննա Հարությունյան և ուրիշներ: Համերգին մասնակցելու է նաև «Կամերատաս Զալցբուրգ» նվագախումբ, Զալցբուրգի երգչախումբ:
Համերգին հնչելու Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Դմիտրի Շոստակովիչի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ռոբերտ Շումանի ստեղծագործություններից:


