1341 դիտում
16:52 07-11-2015
Հայաստանում կեղտաջրերի բիոլոգիական մաքրման տեխնոլոգիաների անհրաժեշտություն կա. Արմեն Ղուլարյան
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին, Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին և լիտվական <> կեղտաջրերի բիոլոգիական մաքրման տեխնոլոգիաներ մշակող ընկերության ղեկավար Ֆիլիոնիս Աուգըստին:
ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասը ողջունելով քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներին, նշել է, որ իրենց այցի նպատակը <> ընկերության գործունեությունը և ստացված դրական արդյունքները ներկայացնելն է / ինչն առավել հանգամանալի ներկայացրեց ընկերության ղեկավարը/ ու Հայաստանի Հանրապետության հետ նաև այդ համատեքստում համագործակցություն ծավալելն է:
Նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանն իր հերթին ողջունելով հյուրերին, նշել է, որ տվյալ ոլորտը կարևորում է և այն կարծիքին է, որ կեղտաջրերի բիոլոգիական մաքրման տեխնոլոգիաների անհրաժեշտությունը ինչպես ամենուր, մեզանում նույնպես կա: Նա նշել է, որ այս հարցը կարելի է ներառել Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի թեմաների մեջ՝ հեռանկարում՝ Հայաստանի քաղաքներում և համայնքներում ևս գործնականում կիրառելով այդ տեխնոլոգիաները:
Կողմերը հրաժեշտ են տվել միմյանց՝ պայմանավորվելով հետագա համագործակցության շուրջ:
Նմանատիպ նյութեր
3792 դիտում
15:58 15-03-2018
Ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների բարելավում է ակնկալվում
Այս բաժնից
769 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
877 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
817 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի