Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարրաս ծովափնյա քաղաքում ավարտվել է աշխարհի 8-18 տարեկան պատանների և աղջիկների առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից փայլուն արդյունքի է հասել մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը, ով 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և բաժանելով 2-4 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով արժանացել բրոնզե մեդալի, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: