Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Նոյեմբեի 5-ին, ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 29/3 հասցեում գտնվող շինության տանիք (6-7 մ բարձրությամբ), ինքնազգացողությունը վատացել է. իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1955 թ. ծնված Շ. Ա.-ը մահացած է:
Հրշեջ-փրկարարները դին իջեցրել են տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: