2665 դիտում
10:05 05-11-2015
Սա խրախճանքի թեմա չէ. ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ իր սնանկացման մասին
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը օրեր առաջ է լրատվամիջոցներից իմացել, որ «իր եւ «Ամերիա» բանկի միջև խնդիրներ կան»: Անձամբ է գնացել բանկ եւ տեղեկացել, որ ոչ մի խնդիր էլ չկա: Պարզապես կան հարցեր, որոնց մասին իրեն չեն իրազեկել եւ թյուրիմացություն է առաջացել: Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նրա խոսքով, դա անհեթեթություն է:
«Ասում են, թե մի քանի կոպեկի համար սնանկ ճանաչվելու ծանուցում եմ ստացել: Նման բան չկա: Երեկ եղել եմ բանկում, անձամբ ճշտել հարաբերությունները եւ ոչ մի խնդիր չունեմ բանկի հետ: Հիմա այդ հարցը պարզաբանման փուլում է և ես ինքս ուզում եմ հասկանալ՝ ինչ կապ ունեմ այս աղմուկի հետ: Մենք այն մարդիկ չենք, որ երկու-երեք միլիոն դրամի համար մեզ սնանկ ճանաչեն: Ինչպե՞ս կարելի է այս խարխլված գործարար միջավայրում նման անպատասխանտու, անհեթեթ լուրեր տարածել: Շատերը այնպիսի այնպիսի զվարճանքով էին այդ հարցը տալիս, որ շատերին թվում է, թե իրենց կենցաղի եւ ապրելակերպի համար հենց ես եմ պատասխանատու: Ցանկալին իրականության տեղ տարածելու մարդիկ կան այսօր, ցավոք սրտի, որոնք այդ լուրերը տարածելով՝ հոգեկան բավարարվածություն են ստանում: Ես հիասթափեցնում եմ այդ մարդկանց: Հանգստացե՛ք, ամեն բան նորմալ է, հանգստացե՛ք»,- ավելացրեց Արագած Ախոյանը:
Նմանատիպ նյութեր
11984 դիտում
12:39 07-10-2014
Ոնց որ թքեին հոգուս մեջ. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը՝ Արևմտյան Հայաստանում բիզնեսներ ունենալու մասին
28066 դիտում
15:33 19-02-2015
Առնետավազքը մեզ սազական չէ. ԲՀԿ-ն առաջինը լքած գործարար, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ իր քայլի մասին
Այս բաժնից
448 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
925 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
703 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ