211652_close_icon
views-count3119 դիտում article-date 08:20 12-08-2015

Հայաստանյան բենեֆիսների ժամանակ տխրահռչակ Նիկողոսյանի մշտական ուղեկիցը Հերմինե Նաղդալյանն էր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանը հայաստանյան բենեֆիսների ժամանակ, որպես կանոն, իր մշտական ուղեկիցներն ուներ ի դեմս որոշ պաշտոնյաների: Նրանցից «ամենավառ» կերպարը, որին ամենուրեք կարելի էր տեսնել Նիկողոսյանի կողքին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր: «Ժողովուրդ»-ը արդեն երկու օր է, փորձում է կապ հաստատել ԱԺ փոխնախագահի հետ՝ պարզելու համար, թե արդյոք Անդրանիկ Նիկողոսյանի վերջին հակահայաստանյան հայտարարություններից հետո ինքը շարունակելու է ամենուրեք նրան ուղեկցել: Իսկ միգուցե Նաղդալյանը ևս որոշի Անդրանիկ Նիկողոսյանի օրինակով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի դառնալ: Բացի այդ՝ հետաքրքիր է՝ Հերմինե Նաղդալյանը, ինչպես Հայաստանի ղեկավար կազմից շատերը, Անդրանիկ Նիկողոսյանին թանկարժեք ի՞նչ նվերներ և պարգևներ է մատուցել: Սակայն այս հարցերի պատասխանները մենք չկարողացանք ստանալ, քանի որ Նաղդալյանը երկրում չէ, իր հանգիստն է վայելում»:

Նմանատիպ նյութեր