Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Նոյեմբերի 4-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (3-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1932 թ. ծնված Ա. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: