211652_close_icon

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրեց 2016 թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ ԳՆ կողմից նախատեսվող ծրագրերը

views-count994 դիտում article-date 18:00 04-11-2015
Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների հարգարժան նախագահներ, Հարգելի գործընկերներ, 2016 թվականի համար գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ՀՀ պետական բյուջեի նախագծով նախա¬տեսված է հատկացնել 14 մլրդ 404 հազար դրամ, որից` 8 մլրդ 176 մլն դրամ բյուջետային ծրագրերի և նախարարության ապարատի պահպանության համար, իսկ վարկային ծրագրերին նախատեսվում է ուղղել 5 մլրդ 825 մլն դրամ: Ընդ որում, բյուջետային ծրագրերի և նախարարության ապարատի պահպանության ծախսերը մնացել են անփոփոխ, նախատեսված միջոցների ավելացումը պայմանավորված է վարկային ծրագրերին հատկացվող միջոցների աճով: 2016 թվականին գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղվելու է գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մասնավորապես` բար-ձրորակ սերմերով ապահովմանը, բույսերի պաշտպանությանը, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրա¬կանաց¬մանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրս¬ների` հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և վարկերի մատ¬չելիությանը: Հետևողական աշխատանքներ կիրականացվեն բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում նպատակային ծրագրերի համա¬ֆինանսավորման միջոցով՝ ագրարային ոլորտում տարբեր տնտեսավարման ձևերի զարգացման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի կայունությունն ապահովող և զարգացման նախադրյալներին ուղղված հետևյալ ծրագրերը. Գյուղատնտեսության նախարարի և նախարարության աշխա¬տակազմերի պահպանման ծախսերի իրականացման համար պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 638 մլն 916 հազար դրամի ընթացիկ ծախսերի իրականացում, որն ուղղվում է նախարարի և նախարարության աշխա¬տակազմի պահպանությանը: - Ըստ առանձին ծրագրերի նախատեսվում է հետևյալ աշխատանքների իրականացումը՝ • Բուսաբուծական մթերքների երաշխավորված բերքի ստացման նախա-դրյալների ստեղծմանն է ուղղվում «Սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման միջո¬ցա¬¬ռումների ծրագիրը»: • Ագրոտեխնիկական պահանջներով պարարտանյութերի օգտա-գործման նպատակով և երաշխավորված բերքատվության ապահովման նախա¬դրյալների ստեղծման համար կարևորվում է «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բար¬ձրացման միջոցառումների ծրա¬գիրը»: Ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղղել 71 մլն 337 հազար դրամ: Նախատեսվում է 75 հազ. հեկտար գյուղատնտեսական նշանա¬կության հողատարածքների վրա ագրոքիմիական դաշտային հետա¬զոտությունների իրականացում։ Կիրականացվի 64 հազ. փորձա¬նմուշների լաբորատոր փորձաքննություն: Կկազմվի և 170 համայնքների կհանձնվի ագրոքիմիական քար-տեզներ ու մշակաբույսերի պարարտացման գիտա¬կանորեն հիմնավորված երաշ-խավորագրեր։ • «Գյուղատնտեսական կենդա¬նիների պատվաստումների ծրագրի» իրականացմանը նախատեսվում է ուղղել 1 մլրդ 214 մլն դրամ: Այդ թվում պատվաստուկների, ախտորոշիչ և ախտահանիչ նյութերի ձեռք բերմանը կուղղվի 594 մլն դրամ, իսկ համայնքներում գործող 650 անասնա¬բույժների վարձատրությանը` 620 մլն 476 հազար դրամ: Կիրականացվեն գյուղատնտեսական կենդանիների առավել վտան¬գավոր հիվանդությունների 8 կանխարգելիչ և 2 ախտորոշիչ միջոցառում: Ընդհանուր վերցրած՝ կիրականացվի շուրջ 9 մլն կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառում: • «Գյուղական խորհրդատվական ծառայություններ ծրագիր»: Վերջինիս իրականացմանը նախատեսվում է ուղղել 397 մլն 299 հազ. դրամ: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ միջոցառումները՝ հանրապետության մարզերում ագրարային ոլորտի տնտեսավարող սուբյեկտ¬ներին մասնագիտական խորհրդատվությամբ ապահովում, նոր տեխնոլո¬գիաների գնահատման և ցուցադրական ծրագրերի իրականացում, դաշ¬տային ուսուցումների և փորձացուցադրական աշխատանքների կազմա¬կերպում, լրատվական և տեղեկատվական, մարքեթինգային խորհրդա¬տվական ծառայությունների մատուցում: • Գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վտանգավոր և կարանտին հիվանդությունների դեմ պայքարի, ինչպես նաև անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների մշակման համար կարևորվում է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսա¬-սանի¬տարիայի ոլորտներում ծառայու-թյունների մատուցում ծրա¬գիրը»: Ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղ¬ղել 135 մլն 239 հազ. դրամ և ակնկալվում է իրականացնել հետևյալ միջոցա¬ռումները` - հանրապետությունում կարանտին և առավել վնասակար օրգանիզմներով վարակ¬¬¬վա¬ծության արեալի ճշտում, գյուղատնտեսական նշանակության հողա-տես¬քերում կատարված դիտարկումների իրականացում 250.0 հազ. հեկտարի վրա։ - կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակի ապահովում, կեն¬դա¬նիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպա-նություն հանրապետության 915 համայնքներում։ • «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսա-դրույքների սուբսիդավորման ծրագրի» շարունակում: Ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղղել 1 մլրդ 163 մլն դրամ: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի հանրա-պետության 915 համայնքներում: Կսուբսիդավորվի վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը: Վարկերը տրամադրվում են հայկական դրամով, բացի տոկոսադրույքի մատչելի լինելուց ծրագրով սահմանված է նաև այլ արտոնյալ պայմաններ` ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսադրույքի վճարման համար սահմանված է արտոնյալ ժամկետ առնվազն 6 ամիս: Ծրագրի իրականացմամբ վարկերի մատչելիության բարձրացումը հնարավորություն կտա լուծել գյուղատնտեսությունում տնտեսվարողների առջև ծառացած մի շարք խնդիրներ, նախադրյալներ կստեղծվեն արտա¬դրության ծավալների ավելացման և ոլորտի զարգացման համար: • 2016 թվականին շարունակվելու է «Անտառա¬պահպանական աշխա¬տանք¬¬ների ծրագիրը»: Ծրագրի իրականացմանն է նախատեսվում ուղղել 1 մլրդ 201 մլն դրամ: Կիրականացվի ավելի քան 344 հազ. հեկտար անտառային տարածքների պահպանություն: Պետական բյուջեով նախատեսված միջոց¬ներն ամբող¬ջությամբ ուղղվում են անտառային տնտեսության աշխատողների աշխա¬տավարձի ապահովմանը: Վերջին տարիներին ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կրճատվել է անտառների ապօրինի հատումները և անտառային հրդեհները: • «Անտառային պետական մոնիթորինգի իրականացման ծրա¬գիր»: Վերջինիս նախա¬¬տեսում է ուղղել 54 մլն 656 հազ. դրամ: Ծրագիրն ուղղված է հանրապետությունում անտառների ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափոխման, իրացման, անտա¬ռածածկ տարածքների, բնափայտի պաշարների, անտառների ու անտառային հողերի քանակական ու որակական փոփոխությունների, անտառ¬վերա¬կանգնման, անտառային հրդեհների, հիվանդությունների և վնասա¬տուների տարածվածության և բացասական այլ գործողությունների վերա¬բերյալ տվյալների հավաքագրմանը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել 300.0 հազ. հա անտառային տարածքների, ինչպես նաև 70.0 հազ. հա արգելոցների ու ազգային պար¬կերի ուսումնասիրություններ և դիտարկումներ: - 2016 թվականին, նույնպես, կարևորվելու են գյուղատնտեսությունում օգ¬տա-գործվող կարևորագույն ռեսուրսների մատչելիության բարձրացման ծրագրերը: Այս ուղղությամբ իրականացվելու է. • «Պետական աջակցություն գյուղատնտեսական hողոգտա¬գոր¬ծողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարար-տանյութերի ձեռք բերման ծրագիրը»: Վերջինիս իրականացմանը նախատեսում է ուղղել 2 մլրդ 760 մլն դրամ սուբսիդիա: Հաշվարկը կատարված է՝ հիմք ընդունելով 2015 թ. իրականացված ծրա¬գրի ծավալները, որոնք, սակայն, ՀՀ մարզպետարաններից ներկայաց¬ված վճա¬րու¬նակ պահանջարկի հիման վրա կարող են փոփոխության ենթարկվել: Ներկայումս հանրապետության մարզպետա¬րաններից պահանջարկը ճշգրտ¬վում է: Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական հողօգտագործողներին, մատչելի գներով, ապահովել վճարունակ ամբողջ պահանջարկը ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի նկատմամբ, ընդ որում՝ ազոտական պարարտանյութի 50 կգ մեկ պարկը կտրամադրվի 6000 դրամով, իսկ ֆոսֆորական և կալիումականը 7000 ական դրամով: Ծրագրից հնարավորություն ունեն օգտվելու հանրապետության բոլոր հողօգտագործողները: • Ռեսուրսների մատչելիությանն ուղղված հաջորդ ծրագիրը «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողոգտա¬գոր¬ծողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռք բերման ծրագիրն» է: Վերջինիս իրականացմանը նախատեսում է ուղղել 330 մլն դրամի սուբսիդիա: Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական հողօգտա-գործողներին, շուկայականից ցածր գներով, դիզելային վառելանյութի վճարունակ պահանջարկի ամբողջական բավարարում: Տվյալ ծրագրից նույնպես հնարավորություն ունեն օգտվելու հանրա-պետության գյուղատնտեսությունում բոլոր տնտեսավարողները: Առաջին ծրագիրը ավարտվում է 2016թ. ընթացքում և տվյալ տարում նախատեսվում է հատկացնել 964 մլն 105 հազ. դրամ: 2015թ. մեկնարկել և 2016թ. շարունակվելու է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիրը: Ծրագրի իրա¬կանացման համար 2016թ. նախատեսվել է հատկացնել 4 մլրդ 696 մլն դրամ: Ծրագիրը կշարունակի համայնքներում իրականացնել արոտների արդյունավետ կառավարմանը և անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք իրականացվում են հանրապետության 8 մարզում: Նախատեսված է մինչև 2019թ. ծրագիրն իրականացնել 100 համայնքում: 2016թ. նախատեսվում է իրականցնել հետևյալ աշխատանքները: 40 համայնքում կհիմնադրվեն «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, 47 համայնքում կիրակա¬նացվեն արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքներ: Կջրարբիացվի շուրջ 75 հազ. հա արոտ): 55 համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին կտրամադրվի շուրջ 200 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` շուրջ 45 անիվավոր տրակտոր: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են նաև արժեշղթայի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք կնպաստեն գյուղա¬տնտեսական մթերքների արտա-դրության, վերամշակման, իրացման խնդիրների լուծմանը: Նշվածի հետ մեկտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախա¬տեսված ծրագրերից բացի կիրականացվեն նաև այլ ծրագրեր և միջոցառումներ՝ ուղղված ոլորտի առջև ծառացած հետևյալ առաջնահերթ խնդիրների լուծմանը` • Հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի բար-ձրացմանը: • Հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնաբուծությանը և սերմապահովությանը: • Անասնաբուծության տոհմային գործի կազմա¬կերպմանը, մաս¬նա¬վորապես՝ գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթե¬րա¬տու հատ¬կանիշների բարելավմանը: • Տնտեսավարման ձևերի կատա¬րելա¬գործմանը, մասնա¬վորապես՝ գյուղա¬տնտե-սությունում կոոպերա¬ցիայի, տնտե¬սա¬վարող¬ների համա¬տեղ գործու¬նեության խթա¬նման մեխա¬նիզմների ներդրման միջոցով՝ ար¬տա¬դրության արդյունա-վետության բար¬ձրացմանը: «Գյուղատնտեսական կոոպե¬րա¬տիվների մասին» ՀՀ օրենքի ընդունմանը: • Գյուղատնտեսությունում արդիական տեղնոլոգիաների ներդրմանը, մասնա-վորապես՝ կաթիլային ոռոգման, կարկտապաշտման ցանցաշերտե¬րի կիրառմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը: • Գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածությանը, մասնա¬վորապես՝ մատչելի պայման¬ներով գյուղատնտեսական տեխնիկայի մատա¬կարար¬ման աշխա¬տանքների շարունակմանը: Այսպիսով, հակիրճ ներկայացվեց 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ գյուղատնտեսության նախա¬րարության կողմից իրականաց¬ման համար նախատեսված առաջ¬նահերթ անհրաժեշտ ծրա¬գրե¬րը, որոնք կնպատակաուղղվեն գյուղատնտեսությունում տնտեսավա¬րող¬ների գործու-նեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ճյուղի մրցու-նակության բար¬ձրաց¬մանը, արդյունքում` ոլորտի կայու¬նացմանն ու զար-գացմանը, պարենային անվտանգության ապահովմանը: Շնորհակալություն

Նմանատիպ նյութեր