211652_close_icon
views-count948 դիտում article-date 20:02 31-10-2014

ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ գյուղատնտեսության նախարարարության կողմից իրականացվող ծրագրերի ընդհանուր բնութագիրը

2015 թվականի համար գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ՀՀ պետական բյուջեի նախագծով նախա­տեսված է հատկացնել 10 մլրդ 25 մլն 500 հազար դրամ , որից` 7 մլրդ 560 մլն 700 հազար դրամ (բյուջետային ծրագրերի համար, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրին նախատեսվում է ուղղել 2 մլրդ 464 մլն 800 հազար դրամ : 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղված կլինի ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բար­ձրացմանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրս­ների` հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և վարկերի մատ­չելիությանը: Հետևողական աշխատանքներ կիրականացվեն առավել անբա­րենպաստ պայմաններում տնտեսավարող սուբյեկտների վարկային տոկոսա­դրույքի սուբսիդավորման և նպատակային ծրագրերի համա­ֆինանսավորման միջոցով ագրարային ոլորտում տարբեր տնտեսավարման ձևերի զարգացման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի կայունությունն ապահովող և զարգացման նախադրյալներին ուղղված հետևյալ ծրագրերը. Գյուղատնտեսության նախարարի և նախարարության աշխա­տակազմերի պահպանման ծախսերի իրականացման համար պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 641 մլն 600 հազար դրամի ընթացիկ ծախսերի իրականացում, որը ուղղվում է նախարարի և նախարարության աշխա­տակազմի պահպանությանը (նախարարի աշխատակազմի աշխա­տողների թիվը կազմում է 24, իսկ նախարարության աշխատակազմի աշխատողների թիվը 124 հաստիքային միավոր):

Նմանատիպ նյութեր