1991 դիտում
16:39 04-11-2015
Ռուբեն Հայրապետյանը անդրադարձել է պայմանավորված խաղերին և ապօրինի խաղադրույքներին
Այսօր տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ:
Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին «ՀՖՖ Կարգապահական կանոնակարգում փոփոխություներ կատարելու», «ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների կազմերի ներկայացման և հաստատման», «ՀՖՖ իրավական մարմինների և մշտական կոմիտեների կազմերի հաստատման» մասին հարցերը, ինչպես նաև «Ապօրինի խաղադրույքների և պայմանավորված խաղերի հետ կապված առկա խնդիրների, հնարավոր սպասվելիք վտանգների և դրանց դեմ ձեռնարկվելիք միջոցների մասին» հարցը:
Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկեց և հաստատեց Կարգապահական կանոնակարգում առաջարկված փոփոխությունները, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների և ՀՖՖ իրավական մարմինների և մշտական կոմիտեների կազմերը:
«Ապօրինի խաղադրույքների և պայմանավորված խաղերի հետ կապված առկա խնդիրների, հնարավոր սպասվելիք վտանգների և դրանց դեմ ձեռնարկվելիք միջոցների մասին» հարցի քննարկման ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գործադիր կոմիտեի անդամներին հանգամանորեն ներկայացրեց խնդրի բազմաթիվ ասպեկտները, անդրադարձավ բազմաթիվ հանգամանքների, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ միջազգային ֆուտբոլում առկա երևույթները հնարավոր առկայություն ունեն նաև հայկական ֆուտբոլում: ՀՖՖ նախագահը ներկայացրեց բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք արվել են միջազգային ֆուտբոլային կառույցների կողմից, այդ կապակցությամբ ՀՖՖ-ի ձեռնարկած միջոցառումները և անհրաժեշտ համարեց ՈՒԵՖԱ-ի համապատասխան կառույցների հետ վերոնշյալ խնդիրների շուրջ համակարգված, փոխգործակցային աշխատանքի կարևորությունը:
ՀՖՖ նախագահը նշեց նաև, որ օրերս հանդիպում է ունեցել նաև ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ակումբների նախագահների և նրանց լիազոր ներկայացուցիչների հետ՝ վերջիններիս հետ խոսելով միջազգային ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող, հայկական ֆուտբոլում առկա, ինչպես նաև հնարավոր այնպիսի ռիսկերի խնդիրների մասին, որոնք կապված են անօրինական խաղադրույքների, պայմանավորված և մանիպուլյատիվ խաղերի հետ:
ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները հաստատեցին ՀՖՖ նախագահի առաջարկը` ստեղծելու հատուկ հանձնախումբ, որը կուսումնասիրի ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների բոլոր հանդիպումները և կտա մասնագիտական եզրակացություններ:
ՀՖՖ գործադիր մարմինը հաստատեց նաև հատուկ հանձնախմբի կազմը, որի մեջ ընդգրկվեցին ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներ Հրայր Թովմասյանը, Վիկտոր Դալլաքյանը, Էդիկ Մարգարյանը և Լևոն Հասրաթյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
1259 դիտում
15:05 16-11-2014
Պայմանավորված խաղերին մասնակցելու համար մրցավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Այս բաժնից
3727 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2710 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2488 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ