1010 դիտում
12:17 04-11-2015
2015 թ-ի սկզբից մինչ այսօր Եվրոպայի ափեր են հասել 750 հազարից ավելի միգրանտներ. ՄԱԿ
Այս տարվա հունվարից մինչ այսօր Միջերկրական ծովով Եվրոպայի ափեր հասած միգրանտների թիվը գերազանցել է 750 հազարը, տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի փախստականների գործերով քարտուղար Անտոնիու Գուտերրեշը:
Վերջինս նոյեմբերի 3-ին զեկույցով հանդես էր եկել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստում:
Նրա խոսքով՝ հունվարից մինչ այսօր ¾ մլն միգրանտ է հասել Եվրոպայի ափեր: Այդ ընթացքում ջրահեղձ է եղել 3,5 հազարից ավելի մարդ: Թիվւ գնալով մեծանում է՝ պայմանավորված վատ եղանակային պայմանների հետ: Իսկ Հունաստանի ափերին օրական հասնում է 6-8 հազար միգրանտ:
Գուտերրեշը նշել է, որ հակամարտությունների և պատերազմների պատճառով աշխարհում տեղահանվածների ռեկորդային թիվ է սահմանվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ներկա պահին տներից հեռացել է մոտ 60 մլն մարդ:
Նմանատիպ նյութեր
1368 դիտում
17:44 27-10-2015
2015 թ-ին ծովային ճանապարհով Եվրոպա է հասել 700 հազարից ավելի փախստական ու միգրանտ
2931 դիտում
21:39 04-07-2014
«Արթուր» փոթորիկը Հյուսիսային Կարոլինայի ափեր է հասել
966 դիտում
19:47 15-09-2014
«Օդիլ» փոթորիկը Մեքսիկայի ափեր է հասել
Այս բաժնից
1045 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
874 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր