«Բարսելոնայի» խաղացողները ներկել են «Խետաֆեի» մարզադաշտի հանդերձարանը
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Խետաֆեի» հետ խաղից (2:0) հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները վնասել են «Ալֆոնսո Պերես» մարզադաշտի հանդերձարանը:
«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսի խոսքերով, հանդերձարանը արդեն հասցրել են վերել նախկին տեսքի:
Հիշեցնենք, որ խաղից հետո կատալոնական ակումբի ֆուտբոլիստները Հելոոուինի դիմակներով ներխուժել են մամուլի ասուլիսի սրահ, որտեղ այդ պահին «Խետաֆեի» ֆուտբոլիստը մամուլի ասուլիս էր անցկացնում: