731 դիտում
15:57 03-11-2015
ՀԵԱԽ-ը ներկայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հանդիպմանը
Օրերս Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հավաքը, որին մասնակցում էին շուրջ 60 երիտասարդներ: Ծրագրին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացնում էր Եվա Գրիգորյանը: Հավաքը կազմակերպվել էր ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ գործող Ռուսաստանի երիտասարդական միավորումների ազգային խորհրդի, ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով զբաղվող խորհրդի և Ռուսաստանի ԿԳՆ համատեղ ջանքերով:
Հավաքի գլխավոր նպատակն էր Ազգային երիտասարդական ասոցիացիաների կոնֆեդերացիայի ստեղծումը: Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի ներկայացուցիչը հանդես եկավ կոնֆեդերացիայի ստեղծման ձևաչափի վերաբերյալ առաջարկով, որը դրական արձագանք ստացավ մասնակիցների կողմից և այժմ գտնվում է քննարկման փուլում:
Հավաքի ընթացքում տեղի ունեցավ լիագումար նիստ` <<ԱՊՀ.երեկ, այսօր, վաղը.ժողովուրդների պատմությունը>> խորագրով: Այնուհետև կլոր սեղանի շուրջ քննարկումներ եղան հետևյալ 3 աշխատանքային խմբերում` <<Երիտասարդության հումանիտար համագործակցությունը>>, <<Ժամանակակից մեդիան երիտասարդության համագործակցությունում>>, <<Հայրենական մեծ պատերազմի դասերը. հաղթանակի 70 տարին>>: Քննարկումներ անցկացվեցին նաև միջազգային երիտասարդական նախագծերին տրվող ֆինանսական օժանդակության, երիտասարդների համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Ծրագրի ավարտին տեղի ունեցավ աշխատանքային խմբերում կատարված քննարկումների արդյունքների ամփոփում:
Հավելենք, որ այս օրերին Մոսկվայում զուգահեռ ընթանում էր նաև ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, այդ իսկ պատճառով հավաքի մասնակիցների հետ ևս անցկացվեց համատեղ նիստ:
[b]Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ
[/b]
Նմանատիպ նյութեր
1062 դիտում
14:47 31-10-2015
ՀԵԱԽ-ը ներկայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հանդիպմանը
994 դիտում
15:18 05-11-2015
ՀԵԱԽ-ը Հայաստանը ներկայացրեց Սևծովյան հասարակական կազմակերպությունների համաժողովում
1000 դիտում
19:11 01-12-2015
Մադրիդում կայացավ Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի նիստը ՀԵԱԽ-ի մասնակցությամբ
Այս բաժնից
517 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
685 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
553 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը