211652_close_icon
views-count1062 դիտում article-date 14:47 31-10-2015

ՀԵԱԽ-ը ներկայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հանդիպմանը

Հոկտեմբերի 27-30-ը Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հավաքը, որին մասնակցում էին շուրջ 60 երիտասարդներ: Ծրագրին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացնում էր Եվա Գրիգորյանը: Հավաքը կազմակերպվել էր ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ գործող Ռուսաստանի երիտասարդական միավորումների ազգային խորհրդի, ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով զբաղվող խորհրդի և Ռուսաստանի ԿԳՆ համատեղ ջանքերով: Հավաքի գլխավոր նպատակն էր Ազգային երիտասարդական ասոցիացիաների կոնֆեդերացիայի ստեղծումը: Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի ներկայացուցիչը հանդես եկավ կոնֆեդերացիայի ստեղծման ձևաչափի վերաբերյալ առաջարկով, որը դրական արձագանք ստացավ մասնակիցների կողմից և այժմ գտնվում է քննարկման փուլում: Հավաքի ընթացքում տեղի ունեցավ լիագումար նիստ` <<ԱՊՀ.երեկ, այսօր, վաղը.ժողովուրդների պատմությունը>> խորագրով: Այնուհետև կլոր սեղանի շուրջ քննարկումներ եղան հետևյալ 3 աշխատանքային խմբերում` <<Երիտասարդության հումանիտար համագործակցությունը>>, <<Ժամանակակից մեդիան երիտասարդության համագործակցությունում>>, <<Հայրենական մեծ պատերազմի դասերը. հաղթանակի 70 տարին>>: Քննարկումներ անցկացվեցին նաև միջազգային երիտասարդական նախագծերին տրվող ֆինանսական օժանդակության, երիտասարդների համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ծրագրի ավարտին տեղի ունեցավ աշխատանքային խմբերում կատարված քննարկումների արդյունքների ամփոփում: Հավելենք, որ այս օրերին Մոսկվայում զուգահեռ ընթանում էր նաև ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, այդ իսկ պատճառով հավաքի մասնակիցների հետ ևս անցկացվեց համատեղ նիստ: [b]Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ [/b]

Նմանատիպ նյութեր