211652_close_icon
views-count1335 դիտում article-date 17:03 02-11-2015

10 ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցները գողացողին հայտնաբերեցին

Նոյեմբերի 1-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթ 14-րդ փողոցի թիվ 21 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Տիգրան Մ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ համայնքի տարածքից «Լադա» մակնիշի 10 ավտոմեքենաներից կատարել է էլեկտրական մարտկոցների գողություն: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր