211652_close_icon
views-count1401 դիտում article-date 10:49 02-11-2015

Հանգստյան օրերին հակառակորդը շուրջ 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

Նմանատիպ նյութեր