ԱՄՆ-ում մոտ 6 հազար բանտարկյալի համաներում է շնորհվել
ԱՄՆ-ում շուրջ 6 հազար բանտարկյալ կհայտնվի ազատության մեջ այդ երկրի Արդարադատության նախարարության՝ բանտարկյալների թվի կրճատման ծրագրի շրջանակներում, հաղորդում է BBC-ն:
Նրանց մի մասը երեկ է դուրս եկել բանտերից,մյուս մասն ազատ կարձակվի երեքշաբթի՝ նոյեմբերի 3-ին: Միևնույն ժամանակ նշվում է, որ ազատ արձակվածներից շատերը թմրամոլությունից պարտադիր բուժվելու կուրսեր են անցնելու, հրաժարվելու դեպքում կրկին կհայտնվեն ճաղավանդակների մեջ:
Սա Միացյալ Նահանգներում ամենազանգվածային համաներումներից մեկն է: Ըստ տեղեկությունների՝ համաներում ստացածներից մեծ մասը արտասահմանցիներ են, որոնց, ամենայն հավանականությամբ, կարտաքսեն ԱՄՆ-ից: