Իրանում համաներում է շնորհվել կին դատապարտյալներին
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրամանով, ի պատիվ Մուհամեդ մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի խննդյան օրվան, համաներում է շնորհվել կին-դատապարտյալներին:
Համապատասխան միջնորդագրով Խամենեիին է դիմել Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիղ Ամոլին, ինչին, ի պատասխան, Իրանի հոգևոր առաջնորդը ստորագրել է համաներման մասին փաստաթուղթը:
Համաձայն այդ փաստաթղթի, համաներումը կառնչվի այն կանանց, ովքեր այս տարվա ապրիլի 20-ի դրությամբ դատապարտվել են 6 ամիս ազատազրկման, ցմահ դատապարտվցածները, 10 տարվա ազատազրկման դատապարտվցածները, իրենց խնամքի տակ ունեցող մանկահասակ երեխաներ ունեցփող դատապարտյալները, ինչպես նաև այն կանայք, ովքեր բանտում են հայտնվել դրամական պարտքը չվճարելու համար: