Ռուսաստանում 216 հազարից ավելի բանտարկյալի համաներում է շնորհվել
                        Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում համաներում է շնորհվել 216 հազարից 431 բանտարկյալների, հաղորդում է Rosbalt.ru-ն:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 
Համաներման գործընացը սկսվել է ապրիլի 24-ից և կտևի շուրջ կես տարի: Համաներումը տարածվում է նաև այն անձանց վրա, ովքեր առաջին անգամ են ազատազրկվել դիտավորությամբ փոքր և միջին ծանրության հանցագործություն կատարելու համար: 
Ռուսաստանում 1994 թվականից մինչ այս համաներումը ամենամասշտաբային համաներումը եղել էր 2000 թվականին, երբ քրեակատարողական հիմնարկներից ազատ էր արձակվել 206 հազարից ավելի բանտարկյալ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

