211652_close_icon
views-count1468 դիտում article-date 11:59 15-05-2015

Նկուղի հատակից թմբուկավոր ատրճանակ և 5 փամփուշտ է հայտնաբերվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տան նկուղը մաքրելու ժամանակ զենք է գտել: Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները նշված տան խորդանոցի հատակի հողի միջից հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր