211652_close_icon

Այգուց հայտնաբերեցին թմբուկավոր ատրճանակ, նռնակի պայթուցիչ, գլանաձև առարկա և 59 փամփուշտ

views-count1412 դիտում article-date 19:05 24-03-2015
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող այգում` ծառերի տակ, զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, նռնակի պայթուցիչ, գլանաձև առարկա և տարբեր տրամաչափի 59 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր