Ֆրանսիական «Total » գերհսկան լքում է Ադրբեջանի գազային նախագծերը
Ֆրանսիայի ամենահզոր՝ «Total» նավթային-գազային ընկերությունը որոշում է կայացրել հեռանալ Կասպյան խոշորագույն՝ «Շահդենիզ» և «Հարավկովկասյան» գազատար նախագծերից: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ֆրանսիական Energy Intelligence գործակալությանը:
Միևնույն ժամանակ գործակալությունը չի նշում, թե նախագծերը լքելու ֆրանսիական ընկերության որոշման պատճառը որն է: «Total»-ը այդ երկու նախագծերում ունի մասնակցության 10% մասնաբաժին:
Ներկա դրությամբ Total-ը իր 40% մասնաբաժնով օպերատոր է մնում «Աբշերոն» ծովային հանքահորի արդյունահանման նախագծում, որը բացվել է 2011 թվականին, սակայն նրա արդյունահանումը նախատեսված է սկսել 2020 թվականից: