211652_close_icon
views-count292719 դիտում article-date 02:32 25-10-2015

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. «Արքայաձորի» դիմաց բախվել են Toyota-ն, 2 Mercedes-ները և Mercedes G 500-ը. մահացել է Լեդի Հակոբի քրոջ որդին. դեպքի վայր է ժամանել ՀՀ ՃՈ պետը. ԼՐԱՑՎԱԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում` «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mercedes E 350 մակնիշի 15 UՈ 111 համարանիշի, Mercedes c 180 մակնիշի 40 TD 001 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 19 VV 001 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 70 AV 707 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, Mercedes G 500-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ` ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի և ՀՀ ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին նաև, որ կան վիրավորներ, ինչը ոստիկանությունն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանը պարզում են: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Գ. Թադևոսյանը: [color=#EF2929] Դեպքի վայրում հավաքվածները ասոմ էին նաև, որ շտապօգնության բրիգադները ուշացումով են ժամանել դեպքի վայր, իսկ 1-03 շտապօօգնության ծառայությունից էլ պնդում էին, որ իրենք ժամանակին են հասել, մինչդեռ հավաքվածները զայրացած անընդհատ կրկնում էին, որ նրանք ուշացել են: [/color] Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 1 հոգի մահացել է, ում տվյալները նույնպես ճշտվում են: ՃՈ աշխատակիցները, հրշեջներն ու քաղաքացիները դարձի բերեցին բաժանարար գոտու վրա կողաշրջված Mercedes G 500-ը, որից հետո բոլոր ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: *** 09:30 [color=#EF2929] Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են` Mercedes մակնիշի 15 ՍՈ 111 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Վարդաշեն 1-ին փողոցի բնակիչ, 20-ամյա Էրիկ Ուսուբյանը, Mercedes մակնիշի 40 TD 001 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ, 36-ամյա Լիպարիտ Տիգրանյանը: Պարզվել է նաև, որ մահացածը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով 3-րդ նրբանցքի բնակիչ, 40-ամյա Վահան Համբարձումյանն էր, ով, ըստ տեղեկությունների, եղել է Mercedes G500 մակնիշի ավտոմեքենայում` որպես ուղևոր: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի քրոջ որդին է, իսկ նրա տղան ծառայում է Հայոց բանակում: Գիշերը ժամը 03:35-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է դիմել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին հանրակացարանի բնակիչ, 26-ամյա Վահրամ Մարդանյանը, ով հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է ժամեր առաջ` Մյասնիկյան պողոտայում` Արքայաձոր ռեստորանի մոտ տեղի ունեցած ավտովթարից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ դեպքի վայրում մի տղամարդ, ով ներկայանում էր, որ Mercedes մակնիշի 40 TD 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդն է` ասում էր, որ BMW մակնիշի 99 799 համարանիշի ավտոմեքենան, որի տառերը նա չի հիշում, վթարի մասնակից է եղել ու վթարից հետո դեպքի վայրից հեռացել է: Նա հայտարարում էր նաև, որ ինքը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում: [/color] Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ` պարզելու համար Toyota-ի և Mercedes G500-ի, ինչպես նաև դեպքի վայրից հեռացած BMW-ի վարորդների ինքնությունը: *** 26/10/2015 09:40 [color=#EF2929] Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևան քաղաքի Սարի Թաղ 1-ին փողոցի բնակիչ, 28-ամյա Կարեն Ասատրյանը և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է հոկտեմբերի 24-ին Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարից: Իսկ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանին է ներկայացել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 30-ամյա Զոհրակ Կարապետյանը և հայտնել, որ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի ժամանակ ինքը վարել է վթարված Toyota Corolla մակնիշի 19 VV 001 համարանիշի ավտոմեքենան: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes G 500-ի վարորդի ինքնությունը: [/color] [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր