4594 դիտում
16:59 13-02-2014
Լեդի Հակոբի քրոջ որդու փաստաբանի բողոքի քննությունը հետաձգվել է. դատախազը դասախոսության է եղել
Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի փաստաբանի բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում հետաձգվել է: Այս մասին [b]SHAMSHYAN[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփան Հակոբյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Խոսելով պատճառների մասին՝ ասաց. «Դատախազը չէր ներկայացել, դիմում էր գրել՝ նշելով, որ ԵՊՀ-ում դասախոսության է եւ չի կարող ներկայանալ»,-ասաց փաստաբանը: Բողոքի քննությունը հետաձգվել է փետրվարի 28-ին՝ ժամը 12.30-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ստեփան Հակոբյանի փաստաբանը դիմել է արդարադատության խորհուրդ՝ սույն գործով նախագահող դատավոր Տիգրան Պետրոսյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ստեփան Հակոբյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: Նա առանձնացրել էր, որ քրեական գործի վերծանումներն առանց դատարանի որոշման են եղել, ինչն անթույլատրելի է:
«Ավելին` դեռեւս 2007թ-ին, երբ սպանությունը կատարողի մասով դատավճիռ էր կայացվել, այն ժամանակ դատարանն արդեն իսկ հաստատված էր համարել, որ Ստեփան Հակոբյանը կատարել է այդ սպանությունը»,-նշել էր փաստաբանը: Միաժամանակ ավելացրել, որ մրցակցության կանոնները եւս խախտվել են եւ արդար դատաքննություն չի իրականցվել:
Նմանատիպ նյութեր
2768 դիտում
15:56 07-02-2014
15 տարվա ազատազրկման դատապարտված Լեդի Հակոբի քրոջ որդու փաստաբանը պահանջով դիմել է արդարադատության խորհրդին
Այս բաժնից
928 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
622 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1807 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից