72361 դիտում
09:53 12-07-2017
Երևանում ծնված հնգյակից ողջ մնացած երկու փոքրիկներից մեկը երեկ դուրս է գրվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած երկու փոքրիկներից մեկը երեկ դուրս է գրվել: Նա Ռոզին է, որը գտնվում էր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում («Մարգարյան» ծննդատուն):
Ռոզիի հայրը՝ Վարդան Կարապետյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ դուրս գրվելիս աղջիկն արդեն կշռում էր 2 կգ 100 գրամ: Նրանց մյուս դուստրը, որ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, դեռևս ցածր քաշ ունի՝ 1 կգ 600 գր. և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Վարդան Կարապետյանն ասաց, որ նրան դուրս գրելու նույնիսկ մոտավոր ժամկետ առայժմ չի նշվում:
Մեծամորցի այս ընտանիքը դեռևս ապրում է ամուսնու ծնողների հետ: Մայր աթոռի նվիրաբերած բնակարանը կոսմետիկ վերանորոգման ընթացքում է: Բնական ճանապարհով հնգյակի ծնունդը Հայաստանում աննախադեպ էր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
20131 դիտում
18:24 07-08-2017
Մահացել է Երևանում ծնված հնգյակից չորրորդ երեխան. Tert.am
Այս բաժնից
1261 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2326 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»