1564 դիտում
13:16 23-10-2015
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Զվարթնոց տաճարը կլուսավորվի կապույտ լույսով
Հոկտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ի օրը, անդամ պետությունները կմիանան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակին նվիրված «Միացյալ ազգերի աշխարհը դարձնենք կապույտ» եզակի տոնակատարությանը: Աշխարհի ամենատեսարժան հուշարձանները, շինությունները, կամուրջներն ու այլ հիշարժան կառույցներ կլուսավորվեն կապույտ լույսով:
Այն հնարավորություն կտա ընդգծելու ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև հարաբերությունը, ինչը նաև խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդ ունի:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70 ամյակի առթիվ անցկացվող եզակի նախաձեռնությանը կմիանա նաև Հայաստանը: Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ից մինչև 21:00-ը կապույտ լույսով կլուսավորվի Զվարթնոց տաճարը:
Հիշեցնենք, որ 2000 թվականից Էջմիածնի Մայր տաճարի, Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Նմանատիպ նյութեր
1623 դիտում
23:48 02-04-2014
Օպերայի շենքը լուսավորվել է կապույտ լույսով.տեսանյութ
1899 դիտում
16:44 02-04-2014
Օպերայի շենքի ճակատային մասն այս երեկո կլուսավորվի կապույտ լուսարձակներով
2674 դիտում
19:52 20-11-2021
«Զվարթնոցն» այսօր կլուսավորվի կապույտ գույնով
Այս բաժնից
2896 դիտում
20:58 03-02-2025
Գյումրիում 1,5 տարեկան տղան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում․ aravot.am
838 դիտում
20:08 03-02-2025
Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
1330 դիտում
19:44 03-02-2025
Նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել