Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա ավարտին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը լուսավորվել է կապույտով: Այս տարի առաջին անգամ Հայաստանը միացել է ՙԿապույտ լույս վառենք՚ միջազգային նախաձեռնությանը: Այն ծնունդ է առել Միացյալ նահանգներում: Նպատակն է` հասարակության ուշադրությունը սևեռել աուտիզմով երեխաների խնդիրներին:
Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/25451] armnewstv.am [/url]